Jump to content

Պիզայի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիզայի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՊիզա[2][3][4][…]
ՀասցեPiazza Duomo[4]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Pisa?
Հիմնական ամսաթվերը1063[1]
Մասն էՊիացցա դեյ Միրակոլի
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[3]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին և Աստվածածնի վերափոխման տոն
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված1063[1]
Շինանյութքար
Մակերես2000 քառակուսի մետր, 4057 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral (Pisa) Վիքիպահեստում
opapisa.it/en/square-of-miracles/cathedral

Պիզայի տաճար (իտալ.՝ Cattedrale Metropolitana Primaziale di Santa Maria Assunta; Duomo di Pisa), միջնադարյան հռոմեական կաթոլիկ տաճար, որը գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում տեղակայված Պիացցա դեյ Միրակոլի (թարգմանաբար նշանակում է «Հրաշքների հրապարակ») հրապարակում։ Տաճարը նվիրված է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխմանը։ Պիզայի տաճարը ռոմանական ճարտարապետության վառ օրինակ է, մասնավորապես` Pisan Romanesque հայտնի ոճի։ Այն համարվում է Պիզայի արքեպիսկոպոսական նստավայրը։

Պիզայի տաճար

Պիզայի տաճարի շինարարությունն սկսվել է 1063 թվականին (Պիզայի օրացույցի համաձայն՝ 1064 թվականին), ճարտարապետ Բուսկետոյի նախաձեռնությամբ։ Շինարարության ծախսերը վճարվել են, օգտագործելով այն ավարը, որը ձեռք էր բերվել 1063 թվականին՝ Սիցիլիայում մուսուլմանների դեմ պայքարի արդյունքում[5]։ Տաճարի ճարտարապետությունը ներառում է տարբեր ոճական տարրեր՝ դասական, լոմբարդ-էմիլյան, բյուզանդական և իսլամական։ Նույն թվականին Վենետիկում սկսվեց Սուրբ Մարկոս բազիլիկի վերակառուցումը, որը երկու ծովային հանրապետությունների միջև ընթացող ուժեղ մրցակցության վկայությունն էր. թե որ երկիրը կարող էր կառուցել ավելի գեղեցիկ և շքեղ պաշտամունքի վայր։

1902 թվականին տաճարը հռչակվեց որպես արքեպիսկոպոսական եկեղեցի, և Դագոբերտ արքեպիսկոպոսին Հռոմի պապը՝ Ուրբանոս II-ը, շնորհեց «Պրիմաս» տիտղոս։ 1118 թվականին Պիզայի տաճարն օծվել է Գելասիոս II-ի կողմից, ով պատկանում էր Կաետանի ընտանիքին, որը հզոր էր և՛ Պիզայում, և՛ Հռոմում։

Տաճարի ճակատամաս

12-րդ դարի սկզբին տաճարն ընդլայնվել է ճարտարապետ Ռաինալդոյի ղեկավարությամբ, ով ընդլայնեց նավի երկարությունը, ավելացնելով երեք թմբեր, որոնք համապատասխանում էին ճարտարապետ Բուսչետոյի բնօրինակ ոճին։ Ռաինալդոն ընդլայնեց նաև տրանսեպտը և նախագծեց նոր ճակատամաս, որի կառուցման աշխատանքները ավարտվեցին քանդակագործներ Գուլիելմոյի և Բիդուինոյի գլխավորությամբ։ Աշխատանքների ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ․ համաձայն որոշ տեղեկությունների, աշխատանքները սկսվել են մոտավորապես 1100 թվականին՝ Բուսչետոյի մահից հետո։ Սակայն որոշները պնդում են, որ աշխատանքների կատարման ամսաթիվը մոտ է 1140 թվականին։ Ամեն դեպքում, աշխատանքներն ավարտվել են 1180 թվական, և այդ մասին վկայում է տաճարի գլխավոր դռան բրոնզե թակիչների մակագրությունը, որն արվել է Բոնաննո Պիզանոյի կողմից։

Տաճարի ներկա տեսքը տարբեր ժամանակներում իրակացված բազմաթիվ վերակառուցողական աշխատանքների արդյունք է։ Առաջին արմատական փոփոխությունները կատարվել են 1595 թվականին՝ հրդեհից հետո։ Վերափոխվել է տանիքը, և Գասպարո Մոլա և Պիետրո Տակկա քանդակագործների կողմից ստեղծվել են ճակատամասի երեք բրոնզե դռները։ 18-րդ դարի սկզբին սկսվել է տաճարի ներքին պատերի ձևավորումը խոշոր պատկերների միջոցով։ Այդ աշխատանքները կատարում էին ժամանակի հայտնի արվեստագետները և մի խումբ քաղաքացիներ, որոնք կազմակերպել էին ծրագրի հատուկ ֆինանսավորումը։ 19-րդ դարում տեղի են ունեցել էական փոփոխություններ, որոնք ներառում են և՛ արտաքին, և՛ ներքին փոփոխություններ։ Դրանցից է ճակատամասի բնօրինակ արձանների (ներկայումս գտնվում է տաճարի թանգարանում) փոխարինումը կրկնօրինակով։

Այլ նշանավոր փոփոխություններից են՝ Ջիովանի Պիզանոյի ամբիոնի (1599-1601 թվականների) ապամոնտաժումը և վերադարձումը Պիզայի տաճար։ Ինչպես նաև, Հենրի VII-ի դամբարանի ապամոնտաժումը Լուպո դի Ֆրանցիսկոյի կողմից, որը հայտնաբերվել է Սան Ռանիերիի դռան առջև և փոխարինվել ավելի պարզ, խորհրդանշական տարբերակով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի բնօրինակ հատակագիծն իրենից ներկայացնում էր հունական խաչ՝ վրան խոշոր գմբեթ, սակայն ներկայիս հատակագիծը լատինական խաչ է՝ կենտրոնական նավով։ Այն ուղեկցվում է երկկողմանի ենթակողմերով՝ աբսիդով և տրանսեպտներով։ Նավի էլիպսաձև գմբեթը մավրիտանական ճարտարապետության ազդեցությունն է, իսկ գրանիտնե սյուներով մատրոնեումը՝ բյուզանդական։ Բուսկետոն ողջունում էր նաև իսլամական և հայկական ոճերի ներգրավվումը։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսքը

Հարուստ արտաքին ձևավորումն ընդգրկում է բազմագույն մարմար, խճանկար և բազմաթիվ բրոնզե իրեր՝ պատերազմի ավարներից, որոնցից մեկը 1061 թվականին Պալերմոյից վերցրած Արծվառյուծն է, որը հետագայում տեղադրվել է տանիքի արևելյան մասում։ 19-րդ դարի սկզբին բնօրինակ քանդակը, որն այժմ կարելի է տեսնել տաճարի թանգարանում, հեռացվել է տանիքից և փոխարինվել է կրկնօրինակով։ Բարձր կամարները կառուցված են իսլամական և հարավային իտալական ճարտարապետության ոճերով։ Մոխրագույն և սպիտակ մարմարյա ճակատամասը՝ ձևավորված գունավոր մարմարե ներդիրներով, կառուցվել է վարպետ Ռաինալդոյի կողմից։

Ճակատամասի բրոնզե դռները կառուցել են տարբեր ֆլորենտացի արվեստագետներ 17-րդ դարում։ Սկզբում հավատացյալները տաճար էին մտնում Սուրբ Ռաիներիուսի դռնով, որը գտնվում էր նույնանուն տրանսեպտում, զանգակատան դիմաց։ Քանի որ քաղաքի ազնվականները տաճար էին գալիս Վիա Սանտա Մարիայի կողմից, նախընտրում էին այս մուտքը։ Դուռը (1180 թվական) Բոնանո Պիզանոյի աշխատանքն է, և դա տաճարի միակ դուռն էր, որ չավերվեց 1595 թվականի հրդեհից, ինչը մեծ վնաս էր հասցրել տաճարին։

Սուրբ Ռաիներիուսի դուռը զարդարված է քսանչորս բրոնզե քանդակներով, որոնք ներկայացնում են պատմություններ Նոր Կտակարանից։ Այս դուռը առաջիններից մեկն է, որ արտադրվել է Իտալիայում միջնադարում։ Նախկինում բազմաթիվ նմուշներ բերվել են Կոստանդնուպոլսից։ Դռան վերևում կա չորս բաց պատերասրահներ, որոնցում պատկերված են Տիրամայրն ու մանուկը, հրեշտակներ և չորս ավետարանիչները։

Բուսչետոյի դամբարանը գտնվում է ճակատամասի հյուսիսային դռան ձախ կողմում։

Գմբեթի ներսում, այնտեղ, ուր հատվում են կենտրոնական նավն ու տրանսպետները, ձևավորման համար օգտագործվել է հազվագյուտ նկարչական տեխնիկա՝ մոմաներկ[6]։ Պիզայի արվեստագետներ Օրացիոյի և Գիրոլամո Ռիմինալդիի կողմից պատկերվել է Կույսը՝ սրբերի հետ միասին։ Գմբեթի վերանորոգումը սկսվել է 2015 թվականին և նախատեսվում է ավարտվել 2018 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://en.wikipedia.org/wiki/Pisa_Cathedral
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 dati.beniculturali.it — 2014.
  4. 4,0 4,1 Sistema Cultura
  5. Morris, Colin (1991). The Papal Monarchy: The Western Church from 1050 to 1250. Oxford University Press. էջ 147. ISBN 0198269250. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. La cattedrale si fa bella per la festa dei 950 anni, in Il Tirreno, 24 novembre 2015.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիզայի տաճար» հոդվածին։